|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր առավոտյան Երևանում` Սարյանի արձանի մոտ «Ազատ, անկախ Հայաստան» կոչ վանկարկելու համար ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսին այլ երկրի զորախմբերի և օտար երկրի դրոշներով մասնակցության դեմ բողոքի խաղաղ քայլերթ իրականացնելու փորձի երկու մասնակիցների, այդ թվում` Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին:
Րոպեներ առաջ մեզ հաջողվեց կարճատև հեռախոսազրույց ունենալ Լևոն Բարսեղյանի հետ: Նա և ակցիայի ևս մեկ մասնակից`Առնո Կարը, այս պահին դեռևս գտնվում են Երևանի Կենտրոն համայնքի ոստիկանության բաժամունքում: Նրանք հրաժարվում են ոստիկանությանը որևէ բացատրություն տալ առանց փաստաբանների ներկայության:
«Շիրակ կենտրոն» ՀԿ