|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Աստանայում վերջին պահին հրաժարվել է իր հայ և ռուս գործընկերներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից:
Այդ մասին Հայաստանի տարբեր կայքերին և լրատվական գործակալություններին հաղորդել է անանուն դիվանագիտական մի աղբյուր:
Աղբյուրի համաձայն հանդիպումից հրաժարվելը, հնարավոր է, պայմանավորված է այն բանով, որ Ալիևն ի վիճակի չէ բացատրել իր անունից հնչեցված հայտարարության բովանդակությունը, ինչպես նաև իր ելույթում ներառված կարծիքները:
«Համանախագահնները, ովքեր շատ էին ցանկանում կազմակերպել այդ հանդիպումը, տարակուսանքի մեջ ենե,- նշել է աղբյուրը:
Կա, սակայն, մեկ այլ վարկած. Ադրբեջանի նախագահը դժգոհ է մնացել նրանից, որ Աստանայում Ղարաբաղի հարցով առաջընթաց, ըստ էության, չի արձանագրվել, և անիմաստ է համարել ձեւական հանդիպումը: