|
Փոխարժեքներ
11 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սոչիի օդանավակայանի տարածքում անօդաչուների բեկորներ են ընկել։
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ԱԹՍ-ների բեկորներն ընկել են նաև մասնավոր տների և հյուրանոցների տարածքներում։
Օպերատիվ շտաբի հաղորդմամբ՝ հրդեհ է բռնկվել վարչական շենքում։
Վլադիմիրի արվարձանում ևս հրդեհ է բռնկվել ենթակառուցվածքների ուղղությամբ հարձակման հետևանքով։
Մարզպետ Ալեքսանդր Ավդեևի խոսքով՝ անջատվել են երկու էլեկտրական ենթակայաններ, ինչի հետևանքով շուրջ 5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման։
Բացի այդ, հարված է հասցվել նաև «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին։