կարևոր
508 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-06 20:12
Քաղաքական

Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը. Կալուգին

Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը. Կալուգին

Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը։

Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Փորձերը հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա դնելու՝ տեղավորվում են ներկայիս հայկական քաղաքական մտքի մի հետաքրքիր առանձնահատկության մեջ»,-ասել է Կալուգինը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ներքաղաքական որոշումների համար պատասխանատվությունը տեղափոխել արտաքին դերակատարների վրա։

Կալուգինի հայտարարությունը հետևել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Վահագն Ալեքսանյան հայտարարությանը, թե Գյումրիում ռուսական ռազմաբազան Հայաստանի համար, իբր, մեծ ծախս է։