Միասին կարող ենք
կարևոր
757 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-29 17:37
Քաղաքական

Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ Գալուզին

Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ Գալուզին

Մոսկվան Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չի ստացել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ռուսական RTVI-ն տված հարցազրույցում՝ անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի դուրսբերման կամ բազայի վերաբերյալ մինչև 2044 թվականը գործող պայմանագրի հնարավոր վերանայման վերաբերյալ հարցին։

«Հայկական կողմից նման ազդանշաններ դեռևս չեն ստացվել: Ավելին, հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանը չի քննարկում Շիրակում գտնվող ռուսական ռազմաբազայի ապամոնտաժման հարցը։ Մենք համոզված ենք, որ այս բազան կարևորագույն տարր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում»,-ասել է Գալուզինը: