կարևոր
415 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-06 18:45
Աշխարհ

Ռուբիոն կոչ է արել Ռուսաստանին տրամադրել Իրկուտսկի վարակի վերաբերյալ ավելի շատ տվյալներ

Ռուբիոն կոչ է արել Ռուսաստանին տրամադրել Իրկուտսկի վարակի վերաբերյալ ավելի շատ տվյալներ

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել Ռուսաստանին երկրներին տրամադրել ավելի շատ տեղեկատվություն Իրկուտսկի մարզում հայտնաբերված վարակի մասին։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին լինել թափանցիկ և աշխարհին տրամադրել ավելի շատ տեղեկատվություն, որպեսզի բոլորը կարողանան համապատասխանաբար արձագանքել»,- լրագրողներին ասել է Ռուբիոն՝ նշելով, որ այս փուլում սխալ է ենթադրություններ անել այն մասին, թե ինչպես է վարակը տեղի ունեցել, քանի որ ԱՄՆ-ն դեռևս բավարար տեղեկատվություն չունի։

Հոկտեմբերի 4-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ Իրկուտսկի մարզում՝ Իրկուտսկ ու Շելեխով քաղաքներում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։

Հոկտեմբերի սկզբին տեղեկատվություն տարածվեց ժանտախտի հնարավոր բռնկման վերաբերյալ՝ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա լաբորանտուհու մահից հետո։