|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել շարունակել մարդասիրական օգնությունը Գազայի հատվածում և ափսոսանք հայտնել պաղեստինյան անկլավում գտնվող հիվանդանոցի և եկեղեցու վրա հարձակումների կապակցությամբ:
20 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության առաջին շարասյունը երեկ ժամանել էր Գազա։ Ռաֆահը Եգիպտոսի և Գազայի միջև միակ սահմանային անցակետն է։
«Ես աղոթում եմ և մտերիմ եմ զգում բոլոր տառապողներին՝ պատանդներին, վիրավորներին, զոհվածների հարազատներին: Մտածում եմ Գազայում տիրող ծանր մարդասիրական իրավիճակի մասին: Ես տխուր եմ, որ Անգլիկան հիվանդանոցը և Հույն ուղղափառ եկեղեցին հարվածի են ենթարկվել»,- ասել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր կիրակնօրյա քարոզն ավարտելուց հետո։