|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրանիայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին տեղեկություններ է տրամադրել Ուկրաինայի հետ սահմանին ռուսաստանյան զորքերի տեղաշարժերի մասին: Այդ մասին, ըստ Pravda.ru-ի, պատմել է լրագրող Մաքսիմ Յուսինը. տեղեկացնում է yerkir.am-ը:
«Այդ մասին չեն խոսում, և պաշտոնական մամուլը չի գրում, բայց երբ ես պատրաստվում էի մեկնել Բելառուս` խորհրդարանական ընտրություններին, շփումներ ունեցա մարդկանց հետ, որոնք Մոսկվայում և Մինսկում մեր դեսպանատանը պատասխանատու էին բելառուսական ուղղության համար: Չեմ ճշգրտի, թե որտեղ են ինձ այդ մասին հայտնել, որպեսզի աղբյուրը չբացահայտեմ: Ինձ ասացին. «Մի՛ կարծեք, թե Մոսկվայում չգիտեն, թե Ալեքսանդր Գրիգորևիչը որքան սերտ է շփվել Պյոտր Ալեքսեևիչի հետ»»,- պարզաբանել է Յուսինը: