|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Կրեմլը հայտարարել է, որ Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի մասին հաղորդագրությունների ճնշող մեծամասնությունը չի համապատասխանում իրականությանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հորդորել է հետևել Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի և այդ գերատեսչության պաշտոնական հայտարարություններին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Կրեմլը տեղյակ է Իրկուտսկի ինստիտուտի երկրորդ աշխատակցի մասին, որի մոտ իբր անհայտ ծագման թոքաբորբ է ախտորոշվել։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցի մահվան հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ դիմեց Ռուսաստանին` կոչ անելով ավելի շատ տեղեկություն տրամադրել Իրկուտսկի շրջանում հայտնաբերված վարակի մասին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ դեսպանությունը կոչ արեց իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Անգարա գետի մերձակա շրջանում «ժանտախտի» մասին հաղորդումների պատճառով, իսկ Դոնալդ Թրամփն ասաց, որ ցանկանում է իրավիճակը քննարկել Վլադիմիր Պուտինի հետ։