կարևոր
487 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-05 18:46
Հասարակություն Քաղաքական

Դատարանում այս տղան ընդունել է իր մեղքը. հանցագործը չպետք է ղեկավարի Լիճքը. Հոխիկյան

Դատարանում այս տղան ընդունել է իր մեղքը. հանցագործը չպետք է ղեկավարի Լիճքը. Հոխիկյան

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Նկարում երևացող տղան հայտնի դարձավ հունիսի 7-ի ընտրության օրը Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում թիկունքի կողմից մարդու վրա հարձակվելու և խփել փախչելու խուլիգանությամբ։ Լիճքի ՔՊ-ական գյուղապետն է, որը հանցանք էր կատարել իմ եղբոր նկատմամբ։

Երբ այդ մասին հայտնի դարձավ հանրությանը, այս տղան ու իր մտերիմները հպարտանում էին այդ հանցավոր ու տղամարդուն ոչ հարիր արարքով։ Նույնիսկ Լիճքի դպրոցի տնօրեն տիկինն էր պաշտոնական դիրքի չարաշահում արել ու հրապարակային գրել, թե ոչ մի հանցանք չի եղել, և եղբայրս իբր թե սադրում է (փաստերը պահպանված)։ Հանցագործի որոշ մտերիմներ էլ ցինիկաբար հռհռում էին։

Մենք կարող էինք մեր իմացած ձևով պատժել այդ հանցավոր արարքի հեղինակներին ու կատարողներին, բայց որոշեցինք դիմել օրենքին։ Երբ քրեական գործը, ի վերջո, հարուցվեց ու դժվարությամբ մեղադրանք առաջադրվեց խուլիգանական դրդումներով հարձակում գործելու համար, երբեմնի ինքնագոհ անհաղթելի ՔՊ-ականները վախեցան ու ամիսներ շարունակ եղան մեզ համոզելու փորձեր, ում ասես մեջտեղ գցեցին՝ հաշտության համար, բայց մենք հո հասկանո՞ւմ էինք, որ առերևույթ հանցագործները ոչ թե հասկացել էն իրենց սխալը, այլ ուղղակի ուզում են ջրից չոր դուրս գալ։

Մենք մնացինք սկզբունքային։ Մեղավորը պիտի պատժվի օրենքի առաջ։

Դատարանում այս տղան ընդունել է իր մեղքը և խնդրել արագացված դատավարություն անել։ Նման հանցանքի համար սպասվում է 180 ժամ հանրային աշխատանքից մինչև 2 տարվա ազատազրկում։ Անկեղծ ասած, մենք ազատազրկում չենք ուզում անչափահաս երեխաներ ունեցող մարդու համար։ Հիմարություն է արել, չի հասկացել իր արած հիմարությունը կամ հրահանգ է ստացել, բայց մենք մարդու կյանքի կործանում չենք ուզում։

ՄԵՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՄԵՂՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎՍ ԿԵՂԾ ԽԱՂ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԲԱՅՑ ԴՐԱ ՀԱԿԱԽԱՂՆ ԷԼ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ։

Հանցագործը պիտի պատժվի։

Պատասխանատվության պիտի ենթարկվեն նաև նրանք, ովքեր այս ընթացքում ցինիկ վարքագիծ էին ցույց տալիս, արդարացնում էին հանցանքը։

Ես ինքս համոզմունք ունեմ, որ այդ հարձակման հետևում կանգնած է այս տղայի հովանավոր, ՔՊ-ական Գնել Սանոսյանը, ով բոլոր հնարավոր վայրերում ցույց է տալիս իր անմնացորդ աջակցությունը առերևույթ հանցագործին։

Հաջորդիվ կմանրամասնեմ, թե ինչու եմ հանգել այդ համոզման։

Բայց ես կանգ չեմ առնելու։

Հանցագործը չպետք է ղեկավարի Լիճքը»։

Հիշեցնենք՝ Հոխիկյանն ավելի վաղ հայտնել էր.

«Եղբորս նկատմամբ հունիսի 7-ին կատարված հարձակման փաստով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետի և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժի նկատմամբ»։