|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ՌԴ Բելգորոդ քաղաքի որսորդական խանութի մոտ կրակոցներ են հնչել: Զոհվել է 5 մարդ` խանութի 3 աշխատակիցները եւ երկու անցորդ, այդ թվում ` 14-ամյ աղջնակ, մեկ մարդ վիրավոր է. տեղեկացնում է Интерфакс-ը:
Ճշգրտված տվյալների համաձայն` խանութին մոտեցել է BMV ավտոմեքենա, այնտեղ մի տղամարդ է դուրս եկել, մտել խանութ, գնդակահարել 4 հոգու, ապա դուրս է եկել, փողոցում եւս 2-ին սպանել ու մեքենայով փախել դեպքի վայրից:
Ոստիկանությունն արդեն պարզել է հանցագործի ինքնությունը` Բելգորոդի բնակիչ, նախկինում դատված, քրեակատարողական հիմնարկից դուրս է եկել անցյալ տարի: