|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այս գիշերի Փարիզի արվարձաններից մեկում ձերբակալվել է համարյա 1,5 ամիս միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործ Ռեդվան Ֆայիդը. տեղեկացնում է France-Presse-ը:
Ալժիրական արմատներով 40-ամյա ֆրանսիացին հայտնի է մի շարք աղմկահարույց գործերով: Նա ամերիկյան ֆիլմերի հերոսի է հիշեցնում: Սակայն հանցագործին մեծ համբավ է բերել վերջին դեպքը` փախուստը բանտից: Այս տարվա ապրիլի 13-ին Ֆայիդը փախել է Լիլի մոտակայքում գտնվող բանտից` մետաղական դռները եւ վանդակաճաղերը վերացնելով ինքնաշեն պայթուցիկներով: Ազատության ճանապարհին հանցագործը 4 պատանդ է վերցրել, որոնց ազատ է արձակել բանտի տարածքից դուրս գալուց հետո: Ամբողջ գործողությունը տեւել է մոտ կես ժամ: Այնուհետեւ Ֆայիդը նստել է իր համախոհների կողմից բանտի մոտ բերված մեքենան ու անհետացել: