|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի հայկական համայնքից ծնված «Սայաթ-Նովա» երգչախումբը կներկայացնի 100 տարվա վաղեմության հայկական երգեր. գրում է թուրքական Gercekgundem-ը:
Ուշագրավն այն է, որ թուրքական կայքն առանց աղավաղելու ներկայացրել է երգչախմբի ձևավորման պատմությունը:
«Անունը 18-րդ դարի ամենահայտնի հայ բանաստեղծինն է: Երգչախումբն իր փորձերն սկսել է 1972 թվականի ապրիլի 24-ին Բոյաջըքոյի Սուրբ Երից Մանկանց հայկական եկեղեցում: Նաև եկեղեցական երգչախումբ հանդիսացող «Սայաթ-Նովա» խմբի համերգի թեման 100 տարի առաջվա հայերն են: Սիփան սարից` Մուսալեռ, Պոլիսից` Բինգյոլ և անգամ` մինչև Երևան ձգվող պատմություններ ներկայացնող երգերից բացի, համերգի ընթացքում ընթերցվելու են Հակոբ Մնձուրու, Զաբել Եսայանի, Գրիգոր Զոհրապի, Հայկանուշ Մարկի և այլ հայ գրողների աշխատանքներից հատվածներ»,- գրել է կայքը:
«Կռունկ» խորագրով համերգը տեղի կունենա մայիսի 22-ին Շիշլիի Մշակույթի կենտրոնում: