|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր Հարություն Սայադյանի կամ Սայաթ- Նովային ծննդյան օրն է: Հռչակավոր աշուղն այս տարի կդառնար 307 տարեկան:
Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները հիմնականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից` տարբեր ուսումնասիրողների ուժերով, և հաճախ իրարամերժ են։
Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները։ Երգչի աոաջին կենսագիր Գևորգ Ախվերդյանն առաջարկել է նրա ծննդյան 1712 թվականը, որը հետագայում վիճարկվել է, և տարբեր փաստարկների ու հաշվարկների հիման վրա առաջարկվել են ծննդյան նոր թվականներ' 1711-1726-ի սահմաններում: Առանձին նշվել են նաև 1710 և 1724 թվականները։
Մորուս Հասրաթյանը 1942 թվականին Սայաթ-Նովայի խաղերից մեկի վերլուծության հիման վրա պնդել է, թե աշուղի ծննդյան տարեթիվը 1717-ն է։
Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի` միջին դարերում և մինչև 20-րդ դարի սկզբները, հատկապես` Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը: