կարևոր
5476 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-03 12:18
Հասարակություն

Կայացել է «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող գիտաժողովը

Կայացել է «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող գիտաժողովը

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ մարտի 2-ին կայացավ «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին.պատմություն և արդիականություն» խորագիրը կրող գիտաժողովը։

Բացման խոսքով հանդես եկավ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկան Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը, նույն համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը եւ Համազգային հայ կրթական և մշակութային միության Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։

«Այն ժողովրդի ժառանգները, ովքեր պատերազմի,սովի, անձեւ քաոսի պայմաններում 1918թ անկախ հանրապետություն կերտեցին, նույն ոգով էլ 1988թ ազգային շարժում սկսեցին։ Այս ամենը փաստեց,որ նպատակն է ուրվագծում պատմական հոլովույթի ընթացքը։ Գրեթե մեկ միլիոն մարդ Ազատության հրապարակում հավաքվում էր «միացո'ւմ» կոչի ներքո՝ հավատարիմ Ազատ ու Անկախ ապրելու իր մեծ նպատակին, ինչպես և Միացյալ Հայաստանի համար պայքարի պատրաստակամությանը։ Այսօրվա գիտաժողովի ուղերձը ևս մեկ անգամ հավաստում է , որ հայոց պետականությունն անխաթար պահելու , օրվա իշխանությունների քաղաքականությունը ծրագրելու գործընթացում ելակետը պետք է լինի ժողովրդի իդեալը»,- նշեց Ռուզան Առաքելյանը։

Զեկուցումներով հանդես եկան բ.գ.թ դոկտոր Ռուբինա Փիրումյանը (ԱՄՆ), կրթական վաստակավոր գործիչ Տիգրան Ճինպաշյանը (Լիբանան), պ.գ.դ պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը, պ.գ.թ դոցենտ Էդգար Հովհաննիսյանը, պ.գ. դ.պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, պ.գ.թ Կարեն Խանլարյանը, պ.գ.դ. պրոֆեսոր Սամվել Պողոսյանը, պ.գ.թ., պրոֆեսոր Ավետիս Հարությունյանը, պ.գ.թ., դոցենտ Հայկ Գրիգորյանը, բ.գ.դ. Վարդան Դեւրիկյանը, բ.գ.դ. պրոֆեսոր Աշոտ Գալստյանը, բ.գ.դ.պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը, բ.գ. թ. Մարիամ Հովսեփյանը, բ.գ.դ. պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, փ.գ.դ. պրոֆեսոր Ռիմա Միրումյանը, բ. գ. դ. Մարգարիտ Խաչատրյանը, բ.գ.թ. Արմեն Կարապետյանը։

Գիտաժողովի մասնակիցների զեկուցումները կզետեղվեն առաջիկայում տպագրվելիք գիտաժողովի զեկուցումների ժողովածուի մեջ։