կարևոր
499 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-02 18:36
Հասարակություն

Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել. Ամու՛ր մնա, հրամանատար. Գառնիկ Դանիելյան

Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել. Ամու՛ր մնա, հրամանատար. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ծննդյան օրն է:

Սյունեցի հրամանատարը, որ իր կամային հատկությունների շնորհիվ ստացել է «Աշոտ Երկաթ» պատվանունը, որն առ այսօր ահ է ներշնչում թշնամուն, վախկոտ ու թրքահաճո իշխանությունների օրոք իր տարեդարձը անցկացնում է բանտում:

Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել: Անկոտրում, իսկական հայի կերպար հրամանատարը դեռ ծառայելու է մեր հայրենիքին ու պետությանը:

Մինասյանն իր տղաների հետ մշտապես եղել է առաջնագծում: Եղբայրը՝ Աղվան Մինասյանը, դեռևս երիտասարդ տարիքում նահատակվել է հայրենիքի համար: Եվ ամոթալին այն է, որ այսօր այսպիսի մարդիկ զրկված են ազատությունից, իսկ թշնամու զինվորը անխոչընդոտ ներխուժում է Սյունիք՝ վտանգելով մեր հայրենակիցների կյանքը:

Ամու՛ր մնա, հրամանատար»: