կարևոր
1270 դիտում, 1 օր առաջ - 2025-06-10 16:48
Քաղաքական

Արծվիկ Մինասյանն արմատներով և տեսակով իսկական սասունցի է, պատվախնդիր և հայրենասեր անձնավորություն․ Գառնիկ Դանիելյան

Արծվիկ Մինասյանն արմատներով և տեսակով իսկական սասունցի է, պատվախնդիր և հայրենասեր անձնավորություն․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Օրեցօր գահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի։

Հատելով բոլոր սահմանները՝ հերթական շինծու մեղադրանքներով այս անգամ էլ թիրախավորել են «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։

Գործընկերոջս ողջ կյանքն ու գործունեությունը նվիրված է եղել պետական ինստիտուտների, գործադիր և օրենսդիր մարմինների կայացմանն ու զարգացմանը։

Արծվիկ Մինասյանը մեր ամենից հմուտ պետական գործիչներից է։ Եղել է բնապահպանության նախարար, աշխատել ֆինանսների և էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններում, ունի պատգամավորական ահռելի փորձառություն։ Իր տեսակով մտավորական է, գիտնական, տնտեսագիտության թեկնածու, բազմաթիվ հոդվածների հեղինակ։

Կոշտ քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը՝ մշտապես առաջարկել է լուծումներ, հանդես եկել առաջարկներով։

Արծվիկ Մինասյանն արմատներով և տեսակով իսկական սասունցի է, պատվախնդիր և հայրենասեր անձնավորություն։

Սպասելի է, որ վարչախմբի համար անհանդուրժելի պիտի լինեն նման պետական մտածողությամբ գործիչները։

Սա չի՛ ներվելու, մնալու է իշխանությունների կոկորդին։

Հ․ Գ․ Իմանալով տեսակդ՝ համոզված եմ, որ այս դժվար փուլն էլ պատվով կհաղթահարես, ընկե՛րս»։