|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ և Իրանի պաշտոնյաները առանձին բանակցություններ են ունեցել միջնորդ երկրների հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հետագա բանակցությունները, ամենայն հավանականության, կկենտրոնանան Իրանի կողմից անցյալ շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ներկայացված տարբերակի հիման վրա։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելուց հետո դեռ Նյու Յորքում է, հայտարարել է, Իրանը սպասում է ԱՄՆ-ի պատասխանին։
«Եթե ամերիկացիները պնդում են, որ ձգտում են համաձայնության կամ խաղաղ լուծման, մենք ներկայացրել ենք այդ լուծումը», - ասել է Արաղչին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱՄՆ պաշտոնյաները առանձին զրուցել են միջնորդ երկրների հետ՝ առանց մանրամասներ հաղորդելու։
Իրանի յոթօրյա ծրագիրը նախատեսում է Իրանում և Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցում, իրանական միլիարդավոր դոլարների արժողությամբ ակտիվների ապասառեցում, իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների դադարեցում և իրանական նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացում։ Ինչից հետո Իրանը կվերաբացի Հոմուզի նեղուցը։