կարևոր
736 դիտում, 47 րոպե առաջ - 2026-09-29 09:25
Քաղաքական

Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել․ «Հրապարակ»

Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի հավերժ կամակատար՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, իր ղեկավարած կառույցում ոչ իշխանական հայացքներ ունեցող աշխատակիցներին հալածելուց զատ, նաեւ նոր բաժիններ է բացել, որպեսզի վերահսկի ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքը։ ԸԸՀ-ների հետ կապի վարչություն կամ ԸԸՀ-ների հետ կապի վարչության նիստերի սպասարկման բաժին։ ԿԸՀ մեր աղբյուրի ներկայացմամբ, վերը նշված միավորներն իրականում ձեւավորվել են մի նպատակով` բացառապես ԸԸՀ-ների վրա վերակացու դառնալու: Ներքին չատեր են բացվել, որտեղ ամեն քայլը քննարկում, զեկուցում են բաժնի պետերին։ ԸԸՀ-ներում այս առիթով մեծ դժգոհություն է բարձրացել, որովհետեւ երբեմն այնպիսի հրահանգներ են տալիս, որոնք հակասում են օրենքին։