|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ուրքիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) քննել է Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի գրքերի բռնագրավման վերաբերյալ կայացված վճիռը:
Այդ մասին հայտնում է www.akunq.net – ը՝ հիմնվելով «Ինդիփենդենտ»-ի թուրքերեն ծառայության հաղորդած լուրի վրա։
Ըստ աղբյուրի՝ Սահմանադրական դատարանը վճռել է, որ նշված միջամտությունները խախտում են արտահայտվելու և մամուլի ազատությունը։
ՍԴ-ն արձանագրել է, որ հայցվորին պատկանած որոշ աշխատությունների բռնագրավումից զատ, արգելվել է նաև հրատարակությունների տպագրությունը, տարածումը, վաճառքն ու բազմացումը:
Դատարանը վճռել է, որ այդ միջամտությունները չեն համապատասխանում Սահմանադրության 13-րդ հոդվածին:
Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության մասին մի շարք հոդվածների և գրքի հեղինակ է։