|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր՝ օգոստոսի 27-ին, Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։
Հանդիպումը մեկնարկեց Երևանի ժամանակով 20:00-ին։ Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի (1-1) հաշվով։
Հանդիպման ավելացված ժամանակում մեր թիմը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որը սակայն առաջին փորձից չիրացրեց Բալանտան։ Սակայն հարվածը կրկնելու իրավունք ստացավ մեր թիմը, որն արդեն անվրեպ իրացրեց Լիման։ 1-0, և երևանյան թիմը հաղթում է հանդիպումն ու ընդհանուր դիմակայությունը։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվարագավաթային մրցաշարի լիգայի փուլին, այլ նաև առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։
Աղբյուրը՝ Armsport։