|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կորոնավիրուսի տարածման ֆոնին ՈւԵՖԱ-ն դադարեցրել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հաջորդ շաբաթվա խաղերի անցկացումը. հայտնում է Yerkir.am-ը՝ Football Italia-ին հղումով:
Խոսքը, մասնավորապես, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի մասին է, այն է՝ մարտի 17-ին և 18-ին կայանալիք խաղերը, ինչպես նաև Եվրոպա լիգայի`մարտի 19-ին կայանալիք խաղերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուսի տարածման վտանգի ֆոնին` դադարեցվել էին նաև Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների առաջնությունները: