կարևոր
523 դիտում, 50 րոպե առաջ - 2026-08-19 22:10
Տնտեսական

Եվրասիական վարկանիշային գործակալությունը Հայաստանում ներկայացուցիչ է նշանակել

Եվրասիական վարկանիշային գործակալությունը Հայաստանում ներկայացուցիչ է նշանակել

Հայաստանում իր աշխատանքն է սկսել Եվրասիական վարկանիշային գործակալության ներկայացուցչի գրասենյակը: Արմենիա Sputnik-ի փոխանցմամբ այս մասին հայտնում են գործակալության մամուլի ծառայությունից։

Երևանում ներկայացուցչությունը բացվել է ավելի քան կես տարվա կազմակերպչական աշխատանքների արդյունքում, որոնք իրականացվել են Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցությամբ։

Գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովը նշել է, որ Հայաստանում աշխատանքի մեկնարկը կառույցին թույլ կտա ընդլայնել գործունեության աշխարհագրությունը և տարածաշրջանի երկրների ներդրումային ներուժի գնահատման հնարավորությունները:

«Եվրասիան մեծ և բարդ տարածաշրջան է։ Հայաստանի Հանրապետության ներդրումային ներուժի գնահատման համակարգում ընդգրկումը, իմ կարծիքով, գործակալության հնարավորությունները ընդլայնող հերթական քայլն է»,- ասել է Բելյանինովը։

Եվրասիական վարկանիշային գործակալության հայաստանյան ներկայացուցիչ է նշանակվել գործարար և հասարակական գործիչ Արմեն Խաչատրյանը: Ինչպես նշել են գործակալությունում, նա երկար տարիներ զբաղվել է Ռուսաստանի հետ Հայաստանի տրանսպորտային և տնտեսական փոխգործակցության հարցերով: