|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.5 |
| EUR | ⚊ | € 423.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.3157 |
| GBP | ⚊ | £ 495.47 |
| GEL | ⚊ | ₾ 139.88 |
«Washington Post» պարբերականի սյունակագիր, արտաքին քաղաքականության մեկնաբան, մրցանակակիր լրագրող Դեյվիդ Իգնաթիուսը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին։ Իգնաթիուսը կաշխատի հանձնաժողովի մյուս պատվավոր անդամների հետ`աջակցելով «մարդը՝ մարդասիրության առանցքում» գաղափարի տարածմանն ու առաջ մղելով արդի ամենահրատապ ճգնաժամերի առաջնագծում գործող մարդասեր-հերոսներին։ Նա կմասնակցի «Ավրորա» մրցանակի հավակնորդների, ապա՝ դափնեկրի ընտրությանը։ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը (1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ) շնորհվում է այն անհատներին, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ փրկելու նրանց, ովքեր տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով։
«ԴեյվիդԻգնաթիուսնիր ողջ կարիերան նվիրել է աշխարհի ամենածանր պատմությունները ներկայացնելուն։ Այժմնամիանումէմեզ՝ որոշելու, թե ումպատմություննէարժանի «Ավրորա» մրցանակին։Մեծպատիվէողջունելնրանայսհանձնաժողովում․ նրա դատողությունը կառաջնորդի մեզ դեպի նրանց պատմությունները, ում խիզախությունն արժանի է գնահատանքի»,- ասաց «Ավրորա» մրցանակիԸնտրողհանձնաժողովինախագահԼորդԱրաԴարզին։
2016 թվականից Դեյվիդ Իգնաթիուսը միշտ եղել է «Ավրորայի» կողքին եւ վարել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունները՝ օգնելով հանդիսատեսին հաղորդակից լինել խիզախության, նվիրումի եւ մարդասիրական գործունեության մասին տպավորիչ պատմություններին։Իգնաթիուսի ձայնը մշտապես հնչել է «Ավրորայի» տարբեր միջոցառումներիընթացքում։ Նա մասնակցել է տարբեր թեմաներով անցկացվող քննարկումների, ինչպես օրինակ՝ արձագանքը մարդասիրականճգնաժամերին եւ հանրայինառողջությունը հակամարտության պայմաններում։ Դեյվիդ Իգնաթիուսը վարել է նաեւ «Ավրորայի» հիմնադրմանգործում առանցքային դերակատարում ունեցածանձանց հիշատակին նվիրված միջոցառումներ։
«Բեմում, թե քննարկումների ժամանակ լինելով «Ավրորայի»կողքին՝ ես զգացի «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վերականգնողականուժը, որ կարեկցանքիեւխիզախության մի դրսեւորումը հակված է ոգեշնչելու մյուսին, եւ այդ մեկը ոգեշնչում է հաջորդին։ Ինձհամարպատիվէստանձնելայսնորդերըեւաջակցելայնբացառիկմարդասերներին, որոնքկշարունակենայդշղթան»,- ասացԴեյվիդԻգնաթիուսը։
ԴեյվիդԻգնաթիուսը «Washington Post» պարբերականիսյունակագիրէ, որումշաբաթը երկուանգամ արտաքինքաղաքականության վերաբերյալ վերլուծականհոդվածներէհրապարակում՝սկսած 1998-ից։ Նա շարունակել է վարել այս սյունակը նույնիսկ այներեքտարիներիընթացքում, երբՓարիզումզբաղեցնումէր «International Herald Tribune» թերթի գործադիր խմբագրիպաշտոնը։ Իր գործունեության շնորհիվ 2018-ին նա Պուլիցերյան մրցանակի «Հանրային ծառայություն» անվանակարգի եզրափակիչ փուլ անցած թիմում էր։ Իգնաթիուսն արժանացել է Ֆրանսիայի կառավարության Պատվո լեգեոնի շքանշանի, Ջերալդ Լոուբի մրցանակի՝ որպես մեկնաբան։ Նրան շնորհվել է Ջորջ Փոլքի մրցանակ եւ Արտասահմանյան մամուլի ակումբի մրցանակ՝ արտաքին քաղաքականության թեմաները լուսաբանելու համար։
«Ի սկզբանե Դեյվիդը եղել է «Ավրորայի» ընկերը։ Ինչպես մերհամայնքիշատ անդամներ, նրա ընտանիքը նույնպես ունի վերապրումի իր պատմությունը, բայց հետ նայելու փոխարեն նա որոշեց հայացքն ուղղել դեպի ապագա։ Ավելին, նահանձնաժողով է բերում տասնամյակներ շարունակ աշխարհիամենաբարդ տարածաշրջաններում կատարած իր լրագրողական փորձը եւ համաշխարհային մոտեցումը, ինչը քչերը կարող են մեկտեղել»,- նշեց «Ավրորա» մարդասիրականնախաձեռնությանհամահիմնադիր եւ Տնօրեններիխորհրդինախագահ Նուբար Աֆեյանը։
2027 թ․ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումները շարունակվում են։ Այցելեք AuroraHumanitarian.org եւ առաջադրեք մեկին, որն իր կյանքը վտանգում է հանուն ուրիշների։
Լուսանկարում՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը․ հոկտեմբերի 19, 2020 թ․, Նյու Յորք, ԱՄՆ © «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն
* * *
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շահույթ չհետապնդող, համաշխարհային կազմակերպություն է։ Այն աջակցում է համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող խիզախ անհատներին, որոնք այսօր իրենց գործունեությունը ծավալում են ամենասուր ճգնաժամերի առաջնագծում։ Ֆինանսավորման, համայնքի աջակցության եւ տեսանելիության ապահովման, այդ թվում՝ երկու տարին մեկ շնորհվող «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի (1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ) միջոցով «Ավրորան» ստեղծել է 100-ից ավելի մարդասեր-առաջնորդների համայնք եւ բարեփոխել ավելի քան 3.8 միլիոն մարդու կյանք։