կարևոր
676 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-14 11:07
Իրավական

Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Տեսչական մարմնի աշխատակիցներ

Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Տեսչական մարմնի աշխատակիցներ

«Իշխանություն» լրատվականը գրում է․ «Հակակռոուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատեց տեղեկությունը:

«Իշխանություն» լրատվականին լուրին ի պատասխան նա ասաց, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ:

Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամակատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։

Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:

Ավելի վաղ գրել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել են «Գազպրոմ» ընկերության և Տեսչական մարմնի աշխատակիցներ։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ «Գազպրոմ»-ի աշխատակիցները, ենթադրաբար, կաշառք են տվել Տեսչական մարմնի աշխատակիցներին՝ ենթակառուցվածքներում առկա խախտումները չարձանագրելու համար»: