|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները 2012թ. ընթացքում դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում են իրականացրել 134 քրեական գործերով և թվով 326 նյութերի նախապատրաստման նկատմամբ. հաղորդում է ՀՀ դատախազությունը:
Վարչության դատախազների կողմից ստուգվել է 51 քրեական գործերով վարույթը կասեցնելու մասին որոշումների օրինականությունը, որոնցից մեկով վերացվել է կայացված որոշումը:
4 քրեական գործեր ուղարկվել են ըստ քննչական ենթակայության, վարույթում անավարտ են մնացել 20 գործեր: Դատախազների կողմից տրվել է 7 գրավոր ցուցում:
Հետաքննության մարմինների կողմից թույլ տրված խախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու կապակցությամբ բերվել են 6 միջնորդություններ, որոնցով հետաքննության մարմնի 7 աշխատակիցներ ենթարկվել են տույժերի:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին ուղարկվել է 2 հաղորդում, որոնցից մեկը վերաբերել է քրեակատարողական համակարգում տիրող հանցավորության վիճակին, իսկ մյուսը' ՔԿՀ-ում արձանագրված ինքնավնասումների կատարմանը ծնող պատճառներին և նպաստող պայմաններին:
Մանրամասներն` այստեղ: