|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարություն են դիմել մի շարք մատակարար կազմակերպություններ, խնդրելով ուշացման տույժեր չկիրառել ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրերի գնման ժամանակացույցով մայիս ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված խմբաքանակների նկատմամբ` հիմնավորելով, որ պայմանագրերին կից համաձայնագրերը կնքվել են ս.թ. ապրիլի 27-ից մայիսի 11-ը ընկած ժամանակահատվածում և ներքաղաքական զարգացումների հետ կապված հնարավոր չի եղել լիարժեք կատարել պայմանագրային պարտավորությունները:
Ուսումնասիրելով ներկայացված փաստարկները և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի և մատակարար կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի ֆորս-մաժորային դրույթները, որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախարարության հետ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքած կազմակերպությունների` ս.թ. ապրիլ-մայիս ամիսների համար ստանձնած պարտավորությունների կատարման գծով ուշացումների հաշվարկում չընդգրկել 20.04.2018-10.05.2018թթ. ժամանակահատվածը: Ըստ այդմ, ս.թ. ապրիլ ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված կամ թերի մատակարարված ապրանքների, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց պայմանագրերով սահմանված տույժերը կհաշվարկվեն ս.թ. մայիսի 21-ից սկսած ուշացման օրերի համար, իսկ ս.թ. մայիս ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված կամ թերի մատակարարված ապրանքների, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց պայմանագրերով սահմանված տույժերը կհաշվարկվեն ս.թ. հունիսի 11-ից սկսած ուշացման օրերի համար: