|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորելու:
Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «դաբրո» են տվել այդ նախագծին: Այսինքն՝ առաջիկայում բունտ է հասունանալու, քանի որ տեսչական մարմինների միավորմամբ շատ աշխատակիցներ են կրճատվելու, ու ընդամենը մի փոքր տեսչական կոմիտե է ստեղծվելու:
Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ամենի հետեւում ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանն է կանգնած, որի կարծիքով՝ տեսչություններ ունենալը անիմաստ է, ու պետք է փակել տեսչական մարմինները:
Այսինքն, տարիներ շարունակ իշխանությունները հայտարարել են, թե անկախ կառույցներ ունեն, որոնք վերահսկում են տարբեր գերատեսչություններ, հիմա ստացվում է՝ դա անիմաստ գործ է եղել, չհաշված, որ այդքան քաղաքացիներ մնալու են առանց աշխատանքի:
Մեր տեղեկություններով՝ առաջիկա ամիսներին կլուծարեն տեսչությունները, ու կոմիտեն զրոյից կգործարկեն: Թե առաջիկայում ինչ իրավիճակ կստեղծվի այդ կառույցներում, ցույց կտա ժամանակը»։