|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հրապարակը» գրում է.«Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՊՈԱԿ-ների և նմանատիպ հիմնարկների կրճատման երկրորդ փուլն է սկսվելու: Այս հարցով հստակություն կմտնի 2018թ. բյուջեի քննարկումների ժամանակ, որը, հավանաբար, կսկսվի օգոստոսին: Կառավարությունը ստիպված է կրճատել այդ հիմնարկների 80-150 հազար դրամ աշխատավարձ ստացող հարյուրավոր աշխատակիցների, քանի որ կողքից տասնյակ հիմնադրամներ են ստեղծում, որոնց համար ֆինանսավորման գումար չկա: Ընդ որում, վարչապետի ստեղծած նոր կառույցներում աշխատավարձերն անհամեմատ բարձր են, օրինակ՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում սովորական ՊՈԱԿ-ների համեմատ 3-4 անգամ բարձր են ստանում, ղեկավարն էլ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է: Իսկ Հայաստանի զարգացման հիմնադրամում անգամ 2 մլն. դրամ և ավելի աշխատավարձ ստացող կա, մյուսներն էլ 500-600 հազար դրամ են ստանում: Այդ հիմնադրամի ղեկավարը ևս վարչապետի խորհրդականներից է՝ Ավակ Ավակյան: Ստացվում է, որ պետական համակարգի հին, ցածր աշխատավարձ ստացողներին կրճատում են՝ տեղ բացելով յուրայինների համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: