|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ներ արտադրող թուրքական Baykar Makina-ի սպասարկման կենտրոնի շինարարությունը կարող է սկսվել նոյեմբերին. հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տառանը:
«Նախատեսվում է մեր Ուկրաինայում Bayraktar ընկերության հաշվին կառուցել «Բայրաքթար»-ի սպասարկման, վերապատրաստման, դրանց վերանորոգման սպասարկման կենտրոն, և աշխատանքներն արդեն սկսվել են: Առայժմ մենք անցնում ենք բյուրոկրատական ընթացակարգերով` կապված այն հողի գրանցման հետ, որի վրա կկառուցվի այս սպասարկման կենտրոնը: Մենք հողը չենք փոխանցում «Բայրաքթար»-ին, հողը մնում է մեր ուկրաինական սեփականությունը, այն ներառված է պաշտպանական հողերում, իսկ սպասարկման կենտրոնը կառուցվում է «Բայրաքթար»-ի հաշվին», - չորեքշաբթի լրագրողներին ասել է Տառանը:
Նախարարը նշել է, որ կենտրոնի շինարարությունը հնարավոր է սկսվի նույնիսկ հաջորդ ամիս: «Հուսով եմ, որ շուտով, գուցե նույնիսկ՝ հաջորդ ամիս»,- ասել է նա: