|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Բուլղարիայի Տրյավնա քաղաքի մոտ գտնվող զենքի գործարանի զինամթերքի պահեստում հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նախնական տեղեկություններով` միջադեպի պատճառը բռնկված բեռնատարն է։
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ և ոստիկաններ։ Տարածքը շղթայված է։
Իշխանությունների տվյալներով` ոչ ոք չի տուժել, մոտ 300 մարդ տարհանվել է։
Դեպքը տեղի է ունեցել ձեռնարկությունում, որը տեղական մամուլի տվյալներով, պատկանում է հայտնի գործարար Էմիլիան Գեբրևի EMCO ընկերությանը։