|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Առավոտյան պայթյունների շարք է գրանցվել Թուրքիայի Հաթայ տարածաշրջանում, որը գտնվում է Սիրիայի սահմանի մոտ: Մոտակա բնակելի տների բնակիչներն տարհանվել են, տուժածների մասին դեռևս տեղեկությունն չեն հաղորդվում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով NTV հեռուստաընկերության թուրքական ծառայությանը:
Նշվում է, որ առավոտյան 3.30-ին Հաթայի Ռեյհանլի քաղաքում որոտացած պայթյունների պատճառը անմիջապես պարզել չի հաջողվել: Ընթանում է հետաքննություն` հավելյալ տեղեկատվություն ստանալու համար: Տարածքն այս պահին ամբողջովին փակ է:
Ըստ տեղական «Անադոլու» գործակալության տվյալների` պայթյունների որոտալուց հետո հրդեհ է բռնկվել, որ վնասել է դեպքի վայրին մոտ գտնվող ֆուտբոլային մարզադաշտի մոտջ տեղեկայված ռազմական զինամթերքի պահեստի որոշ հատվածները:
Ռեյհանլի քաղաքով անցնող գլխավոր մայրուղին և մոտական մյուս ճանապարհները պայթյունների հետևանքով առաջացած խցանումների պատճառով այս պահին դեռևս շարունակում են մնալ փակ, հայտնում է NTV-ն: