կարևոր
574 դիտում, 2 ժամ առաջ - 2026-08-08 20:23
Հասարակություն

«Եկել ենք Եռաբլուր մեր նահատակ ընկերներին ասելու՝ Արցախյան պայքարը մեզ համար չի ավարտվել»․ ՀՅԴ Երևանի ՔԿ-ի նախաձեռնությամբ նշվեց հայրենիքում ՀՅԴ-ի վերահաստատման 36-ամյակը

36 տարի առաջ, այս օրը, 1990 թ․ օգոստոսի 8-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունն հայտարարեց Հայաստան իր ՎԵՐԱԴԱՐՁ-ի մասին։

Դաշնակցությունն իր կազմակերպական ներկայությունն էր վերահաստատում Հայրենիքում, որի զորացմանն ու պետականության վերակերտմանը նվիրվել էր անմնացորդ և անսակարկ։

1988-ի ազգային-ազատագրական պայքարը նոր հանգրվան էր Դաշնակցության համար։

Դաշնակցությունը՝ «Դեպի Երկիր» կարգախոսով որդեգրեց իր նոր երթը՝ վերադառնալով Հայրենիք և մասնակիցն ու դերակատարը դառնալով Արցախի ազատագրական պայքարի ու Հայրենիքի անկախության վերակերտմանը։

ՀՅԴ Երևանի Քաղաքային Կոմիտեի նախաձեռնությամբ կուսակցական ընկերներն այսօր Եռաբլուրում նշանավորեցին պատմական օրն ու առիթը։ ՀՅԴ Երևանի Քաղաքային Կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանն իր խոսքում ընդգծեց, որ Արցախյան պայքարը Դաշնակցության համար ավարտված չէ։

Մանրամասն՝ տեսանյութում։