կարևոր
436 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-08 19:52
Հասարակություն

Հայրենիքում ՀՅԴ վերահաստատման 36-ամյակն է․ Արտաշես Շահբազյանը բացառիկ մանրամասներ է պատմում

36 տարի առաջ, այս օրը, 1990 թ․ օգոստոսի 8-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունն հայտարարեց Հայաստան իր ՎԵՐԱԴԱՐՁ-ի մասին։

Դաշնակցությունն իր կազմակերպական ներկայությունն էր վերահաստատում Հայրենիքում, որի զորացմանն ու պետականության վերակերտմանը նվիրվել էր անմնացորդ և անսակարկ։

1988-ի ազգային-ազատագրական պայքարը նոր հանգրվան էր Դաշնակցության համար։

Դաշնակցությունը՝ «Դեպի Երկիր» կարգախոսով որդեգրեց իր նոր երթը՝ վերադառնալով Հայրենիք և մասնակիցն ու դերակատարը դառնալով Արցախի ազատագրական պայքարի ու Հայրենիքի անկախության վերակերտմանը։

ՀՅԴ Երևանի Քաղաքային Կոմիտեի նախաձեռնությամբ կուսակցական ընկերներն այսօր Եռաբլուրում նշանավորեցին պատմական օրն ու առիթը։  Իսկ պատմական իրադարձության մասին մանրամասներ ներկայացրեց ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Արտաշես Շահբազյանը, ով առանցքային մասնակիցներից է եղել այդ կարևոր իրադարձությանը։