|
Փոխարժեքներ
06 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Փնտրվում է Արեգնազ Մանուկյանի բողոքը, որը դուրս է եկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանից առաջին ատյանի դատարանից և այդպես էլ վերաքննիչ դատարան չեն հասել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԲԴԽ շենքի դիմաց հայտարարել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Բողոքն ուղարկվել է հուլիսի 14-ին, ըստ մամուլի տարբեր հրապարակումների, մոտավորապես մեկ շաբաթ առաջ ԲԴԽ-ն լրատվամիջոցներին հայտնել է, որ սահմանված ժամկետում գործի նյութերը դատարանի կողմից ուղարկվել են, բայց միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանն այդպես էլ դրանք չի ստացել։ Համեմատության համար ասեմ, որ Երևան քաղաքում փոստային առաքումները հասնում են 1 օրվա ընթացքում, թե ինչու են այդ գործի նյութերը դուրս են եկել և այդպես էլ չեն հասել, մեզ հայտնի չէ։ Բողոքը տեղ հասնում է, բայց այն պատճառաբանությամբ, որ բողոքի հիման վրա դատանի քննած նյոթերը չեն հասնում վերաքննիչ դատարան, այդ հիմքով մակագրում չի լինում։
Նա նշել է, որ այսպիսի աբուրդային իրավիճակի երբևէ չեն հանդիպել և այստեղ միտում կարելի է տեսնել։
«Տպավորությունս այնպիսին է, որ այն աստիճան խայտառակ, ապօրինի ու նաև անմարդկային որոշում է կայացվել տիկին Մանուկյանի գործով, որ գուցե գտնում են, որ, օրինակ, վերաքննիչը պետք է այսպես, թե այնպես փոխի կամ մեղմացում անի գոնե տեսակցությունների մասով։ Այս կերպ փորձում են մի վերջին վատություն անել», - ասել է նա։
Նա նաև հայտնել է, որ ՄԻՊ-ի գրասենյակի նախաձեռնությամբ Արեգնազ Մանուկյանի երեխայի հետ հոգեբան է աշխատում, քանի որ պաշտպանի կողմից արված հայտարարությունն էլ վկայում էր այն մասին, որ նորմալ չէ երեխային մոր հետ շփվելու իրավունքից զրկելը։
«Պարզ է, որ դեռահասության շրջանում գտնվող երեխայի նկատմամբ չէր կարող դա բացասական հետևանք չունենալ ու հոգեբանը ներգրավվել է։ Երեխան այցելելու է հոգեբանին, շատ մանրամասներ չեմ ուզում ասել, բայց նույնիսկ ունենք հոգեբանի տված եզրակացությունը, որն ասում է, որ երեխային մեծագույն սթրես է պատճառվել, նրա մոտ առկա են որոշակի հոգեսոմատիկ դրսևորումներ, կապված կալանավորման ու շփման բացակայությամբ։ Երեխայի 14 տարեկանը կլրանա օգոստոսի 19-ին»,-ասել է փաստաբանը։