|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի պատասխանի հարցին, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ «գերիները մեկ-երկու ամիս կարո՞ղ են սպասել»։
«Ես չեմ կարող պատասխանել, քանի որ դա ամբողջությամբ կքաղաքականացնի իմ պատասխանը»,- ի պատասխան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին՝ ասաց Թաթոյանը։
Նա, սակայն, նշեց, որ, հայ գերիներին վերադարձնելով, գործը չպետք է համարել ավարտված։
«Ի՞նչ է, խոշտանգումների համար Ադրբեջանը պետք է մնա անպատի՞ժ, իհարկե՝ ոչ, այստեղ երկու շատ մեծ բաղադրիչ կա՝ վերադարձ, հետո պատասխանատվության մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել»,- ասաց Թաթոյանը։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ ասաց, որ գերիները պետք է օր առաջ վերադարձվեն։
«Պետք է արվի առավելագույնը՝ Ադրբեջանից մեր հայրենակիցներին հանելու համար»,- ասաց նա։