|
Փոխարժեքներ
06 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.14 |
| EUR | ⚊ | € 422.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.5041 |
| GBP | ⚊ | £ 493.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ Արժանթինի և Չիլէի թեմի կեդրոնական վարչութիւնը իր խորին մտահոգութիւնը կը յայտնէ Հայաստանի Հանրապետութեան մէջ ամսոյս 7ին մեկնարկող դատավարութեան առիթով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց և վեց եպիսկոպոսներու դէմ, եւ կը դատապարտէ այս ծանր միջամտութիւնը Հայց. Առաք. Սուրբ Եկեղեցւոյ հոգեւոր գործունէութեան և սրբազան առաքելութեան Մայր Հայրենիքի տարածքին, որ կը համարէ անընդունելի խախտում մը սահմանադրութեան մէջ նուիրագործուած պաշտամունքի ազատութեան և եկեղեցւոյ և պետութեան անջատման ակզբունքներուն: Կոչ կ’ուղղէ Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան անյապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունէութիւն ծաւալելու և փորձել լուծել հարցերը փոխադարձ յարգանքով և մեր ժողովուրդի ազգային-հոգեւոր աւանդութիւններու համապատասխան:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
ՀԱՅ ԿԵԴՐՈՆ
Պուէնոս Այրէս, 5 Օգոստոս 2026