|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հոբելյանական տարեդարձն առիթ է անդրադառնալու մեր օրերում նրա բացառիկ դերի մասին՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի ինքնության ու հավատքի ամուր պահապանի։
Վեհափա՛ռ Տեր, շնորհավորում եմ Ձեզ և մաղթում առողջություն ու տոկունություն՝ շարունակելու Ձեր կարևոր առաքելությունը մեր պետության, մեր ժողովրդի ու Եկեղեցու կյանքում։
Վստահ եմ, որ փոթորկոտ ժամանակներն անցողիկ են, իսկ մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին՝ հարատև, և դրանում Դուք ունեք Ձեր անուրանալի ավանդը։
Վազգեն Մանուկյան