կարևոր
520 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-05 20:22
Տնտեսական

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը

Wildberries-ի հիմնական լոգիստիկ օբյեկտները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լրատվամիջոցների տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Wildberries and Russ (RWB) միավորված ընկերության մամուլի ծառայությունը։

«Մենք շինարարության արագացման կամ ընկերության հիմնական լոգիստիկ օբյեկտների Ռուսաստանի Դաշնությունից դուրս տեղափոխման վերաբերյալ լրատվամիջոցների բոլոր հրապարակումները դիտարկում ենք որպես չափազանց հուզական աժիոտաժ, որը չի արտացոլում մեր բիզնես գործընթացների էությունը»,- մեկնաբանել է մամուլի ծառայությունը։