կարևոր
1090 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-30 19:14
Հասարակություն

Նոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել

Նոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել

Այսօր՝ հուլիսի 30-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 17.50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan․com-ը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սեդրակյանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է․ փրկարարներն այնտեղ հայտնաբերել են երիտասարդ կնոջ մարմին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։