Միասին կարող ենք
կարևոր
922 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-29 19:39
Հասարակություն

Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարեկներն ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են մոտ 20-25 տարեկան տղայի դի։

Դեպքի մասին ոստիկանության Դավիթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։