կարևոր
1006 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-29 21:29
Աշխարհ

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածներից զոհվել է ԻՀՊԿ-ի չորս զինծառայող

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածներից զոհվել է ԻՀՊԿ-ի չորս զինծառայող

Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի («Հաշդ աշ-Շաաբի») օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համատեղ հարվածների հետևանքով  զոհվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) չորս զինծառայողներ՝ Քաշան քաղաքից։

Ինչպես հաղորդում է APA-ն, հուլիսի 28-ին ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) և Սաուդյան Արաբիայի զինված ուժերը համատեղ հարվածներ են հասցրել Իրաքում գործող՝ Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների օբյեկտներին։

Ամերիկյան կողմը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան այդ խմբավորումների կողմից ԱՄՆ ուժերի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումների։