կարևոր
607 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-13 12:54
Աշխարհ

Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին

Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին որոշել է վարչապետի պաշտոնից հեռացնել Յուլիա Սվիրիդենկոյին։ Այս մասին Զելենսկին գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր էջում՝ հայտնելով, որ Սվիրիդենկոն կգլխավորի նոր կարևոր ուղղություն՝ առանց հստակեցնելու, թե ինչ ուղղության մասին է խոսքը։

Զելենսկու խոսքով՝ այս փոփոխություններն անհրաժեշտ են «նորացված քաղաքական ռազմավարության իրականացումն ապահովելու համար»։

«Շնորհակալ եմ Յուլիային վարչապետի պաշտոնում նրա հստակ, կայուն և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Ուկրաինայում երկար տարիների արդյունավետ գործունեության համար։ Առաջարկել եմ նրան գլխավորել առանցքային գործընկերներից մեկի հետ հարաբերությունների նոր կարևոր ուղղությունը։ Ակնկալում եմ, որ խորհրդարանի հետ միասին կիրականացնենք կառավարության համապատասխան փոփոխությունները», - նշել է Զելենսկին։

Նախագահը հայտարարել է, որ փոփոխություններ կլինեն իրավապահ մարմինների ղեկավար կազմում։