կարևոր
1150 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-10 12:46
Հասարակություն

Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան

Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան

2023-ին Երևանի կենդանաբանական այգին 14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ է արտահանել հնդկական «Վանտարա»՝ կենդանիների փրկարարական ու վերականգնողական կենտրոն (Greens Zoological, Rescue & Rehabilitation Center)։ Այս մասին ծավալուն հետաքննություն է հրապարակել EVN Report-ը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ սա Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների զանգվածային տեղափոխում էր, որն իրականացվեց առանց հանրային պատշաճ իրազեկման, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Էկոլրագրող Մարիամ Տաշչյանի խոսքով՝ արտահանման ցանկն այսքանով չէր սահմանափակվում. Երևանի կենդանաբանական այգին ստացել էր նաև երեք թուրքմենական կուլան և չորս պրժևալսկու ձի արտահանելու թույլտվություն, սակայն այս կենդանիներն այդպես էլ չեն հատել երկրի սահմանը։ Մեկ կուլան և երեք ձի անկել են հենց տեղափոխման նախապատրաստական փուլում։

«Իմ ձեռքի տակ հայտնված անկման ակտերում որպես պատճառ նշված են «տեխնիկական խնդիրները»։ Թե ինչ ճակատագրի արժանացան արտահանման թույլտվության մեջ ներառված մյուս երկու կուլաններն ու մեկ ձին, պաշտոնական փաստաթղթերում որևէ նշում չկա»,- գրում է լրագրողը։

Պարզվել է, որ կենդանաբանական այգու ղեկավարությունը և Երևանի քաղաքապետարանն անհայտ հանգամանքներում որոշում են կայացրել նշված կենդանիներին նվիրաբերել հնդկական կենտրոնին, որի մասին 2023-ին դեռ շատ քիչ բան էր հայտնի։ Երևանի քաղաքապետարանից էկոլրագրողին պատասխանել են նաև, թե նվիրատվության պայմանագրի պահից կենդանիներն արդեն «հնդկական կողմի սեփականությունն էին» և դուրս էին Կենդանաբանական այգու հաշվեկշռից, ուստի անկումների համար իրենք մեղավոր չէին։

«Խոսքը ոչ թե պարզապես գույքի, այլ համաշխարհային կարմիր գրքում գրանցված հազվագյուտ տեսակների մասին է։ Պրժևալսկու ձին և թուրքմենական կուլանն ունեն վտանգված կարգավիճակ, պրժևալսկու ձիու վայրի չափահաս առանձնյակների քանակն ամբողջ աշխարհում չի անցնում 178-ը։ Սա մի տեսակ է, որը ժամանակին ամբողջությամբ անհետացել էր վայրի բնությունից և վերականգնվել է բացառապես գիտական ծրագրերի շնորհիվ։ Երբ նման եզակի գենոֆոնդ ունեցող կենդանիներն անկում են տեղափոխման տեխնիկական փուլում, դա դադարում է լինել պարզապես այգու ներքին խնդիրը և վերածվում է համաշխարհային կորստի, որի համար պատասխանատվությունը փաստաթղթային ձևակերպումներով չի ս

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։