|
Փոխարժեքներ
30 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Մայիս Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 33-ամյա Մովսես Մ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մովսես Մ․-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է մյուս վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի հատուկ պահպանվող տարածք։