կարևոր
937 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-06 15:28
Աշխարհ

Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության

Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության

Թեհրանը կարևոր դեր է խաղացել Լիբանանի անվտանգության ապահովման համար։ Ինչպես հահտնում է Al Jazeera-ն, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Լիբանանում խաղաղությունը չի պահպանվի, եթե Իրանը կայունացնող դեր չխաղա տարածաշրջանում», - ասել է Ղալիբաֆը։

Թեհրանում Ղալիբաֆը հանդիպել է «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Մոհամմադ Ֆնեիշի հետ՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակի սգո միջոցառումների ժամանակ։ Ղալիբաֆը նշել է, որ Թեհրանը Լիբանանը դարձրել է կենտրոնական հարց այն բանակցություններում, որոնք հանգեցրել են փոխըմբռնման շուրջ հուշագրի ստորագրմանն Իրանի և Միացյալ Նահանգների միջև ։

«Մենք հատուկ շեշտ ենք դնում Լիբանանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա», - ընդգծել է խոսնակը։ Նա նաև բարձր է գնահատել «Հեզբոլլահ»-ի «պայքարը Իսրայելի դեմ՝ ի պաշտպանություն Իրանի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ժամանակ»: