Միասին կարող ենք
կարևոր
355 դիտում, 54 րոպե առաջ - 2026-07-03 13:48
Քաղաքական

Կլինի ՍԴ որոշումը՝ կտեղեկացնենք․ Արթուր Խաչատրյանը՝ ընդդիմության գործողության մասին

Ի՞նչ կանի իշխանությունը Սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ, եթե համապատասխան քվորում չլինի․ լրագրողների այս հարցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Կփոխեն օրենքները, ուժային ճնշման միջոցների կգնան։ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ մի քանի անգամ ասաց, չէ, կդնենք հանրաքվեի, եթե  չանցնի, էլի կդնենք, էլի կդնենք, էլի կդնենք։ Հետո էլ վերջում օրենսդրական փոփոխություն կմտցնեն, Նիկոլ Փաշինյանի խոսքն օրենքով կկատարեն»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Ընդդիմության մանդատների վերաբերյալ  հարցին ի պատասխան պատգամավորն ասաց, որ Սահմանադրական դատարանն ունի երեք տարբերակ որոշում կայացնելու․ «ելնելով դրանից մենք կվերջնականացնենք մեր դիրքորոշումը, բայց քննարկումները կան, կլինի Սահմանադրական դատարանի որոշում՝ կտեղեկացնենք մեր  որոշման մասին»։

Մանրամասն՝ տեսանյութում։