Միասին կարող ենք
կարևոր
418 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-02 11:45
Հասարակություն

էդ ո՞ր հանրային քննարկման արդյունքում է հապշտապ բերվել այս նախագիծը, երբ ամենաակտիվ ՀԿ-ները նշել են, որ նախագիծը հակասահմանադրական է․ Գեղամ Մանուկյան

Աժ-ում շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների մասին նախագծերը, որոնցով առաջարկվում են ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքի համար սահմանել Հայաստանում փաստացի բնակվելու պահանջ։ Նախագծով քաղաքացին պետք է վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 366 օր բնակված լինի Հայաստանում։