Միասին կարող ենք
կարևոր
928 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-18 21:03
Աշխարհ

Իսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասին

Իսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասին

Իսրայելական բանակը հայտնել է իր մեկ զինվորի մահվան և յոթի վիրավորման մասին Լիբանանի հարավում: Խումբը տուժել է Իրանի կողմից աջակցություն ստացող «Հըզբոլլահ» խմբավորման տեղադրած ականի պայթյունից: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Еuronews-ը։

Միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես այն ժամանակ, երբ Իրանի և Միացյալ Նահանգների նախագահները հեռակա կարգով ստորագրել են խաղաղության վերաբերյալ փոխըմբռնման շրջանակային հուշագիրը: Իսրայելը նախկինում զգուշացրել էր, որ ինքը համաձայնագրի կողմ չէ և կշարունակի լուծել ազգային անվտանգության հարցերը, այդ թվում՝ հարավային Լիբանանում: Չնայած հրադադարին՝ այնտեղ շարունակվում են հրետակոծությունները:

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը քննադատեց Իսրայելին՝ «Հըզբոլլահի» հետ հակամարտության պատճառով հարավային Լիբանանում «չափազանց երկար» մնալու համար։ Վերջերս հրապարակված ԱՄՆ-Իրան շրջանակային հուշագրում ներառված է Լիբանանի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման մասին կետ։

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը անընդունելի է համարում լիբանանյան և իրանական ուղղությունների համատեղումը մեկ համաձայնագրի շրջանակում։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը զգուշացնում է Լիբանանում մարդասիրական ճգնաժամի սրման մասին, որտեղ, կազմակերպության տվյալներով, հակամարտությունն արդեն տեղահանել է ավելի քան մեկ միլիոն մարդու և սպանել գրեթե 4000-ի։