|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը սկսելու է հունվարի 22-ին Սյունիքի մարզից. գրում է «Ժողովուրդը»: Թերթի տեղեկություններով՝ նա որոշել է քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս միայնակ բեմ բարձրանալ: Անցյալ ընտրությունների նման քարոզարշավներին մեծ շքախմբով չի մեկնելու:
Ինչո՞ւ է Սարգսյանը որոշել միայնակ մասնակցել քարոզարշավին. «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Մենք քարոզարշավի ընթացքում կօգտվենք այն մոդելից կամ այն մարտավարական թռուցիկներից, որոնք մշտապես արդյունավետ են եղել: Իսկ քարոզարշավի մարտավարական այլ մանրամասներին թույլ տվեք ձեզ չծանոթացնել: Կարող եմ ասել, որ քարոզարշավը կլինի շատ հետաքրքիր, շատ ամբողջական, իսկ կիզակետում կլինի հանրապետության նախագահը»:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող «Մեդիա պրինտ» տպարանում արդեն տպագրվել են Ս. Սարգսյանի քարոզչական պաստառները. տեղեկացնում է «Ժողովուրդը»: